NYSE Euronext-ը չի գնի LME-ն

NYSE Euronext-ի առաջարկը մերժել է LME-ի տնօրենների խորհուրդը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան ֆինանսական խմբի ներկայացուցչին։

Ինչպես գրում է Financial Times-ը, NYSE Euronext-ի առաջարկը 800 մլն ֆունտ է կազմել ($1,28 մլրդ), ինչը չի բավարարել LME տնօրենների խորհրդին։ Թերթի տեղեկությունների համաձայն՝ LME-ի բաժնետերերը մտադիր են բորսան առնվազն 1 մլրդ ֆունտով վաճառել։

Ներկայում LME-ի ամենահավանական գնորդների թվում են IntercontinentalExchange-ը (ICE), ամերիկյան CME օպերատորը և ասիական Hong Kong Exchanges & Clearing-ը։

Հատկանշական է, որ NYSE Euronext-ի գործարքի տապալումը տարեսկզբից ի վեր ամերիկացիների՝ եվրոպական բորսա գնելու երկրորդ անհաջող փորձն է. փետրվարին կարգավորիչներն արգելափակեցին Deutsche Boerse-ի հետ նրա միավորումը։

Ըստ Reuters-ի՝ LME-ն գնահատվում է 500 մլն-ից մինչև 1,5 մլրդ ֆունտ ստեռլինգ ($783 մլն-ից մինչև $2,4 մլրդ)։ LME-ի խոշոր բաժնետերերն են JPMorgan Chase-ը (10,9%), Goldman Sachs-ը (9,5%) և մետաղների արտադրությամբ զբաղվող Metdist ընտանեկան ընկերությունը (9,4% процента)։

Մեկնաբանել