- ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ բացատրություններ տալու. ամերիկյան կողը հետքայլ է արել
- Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Հյուսիսային Իրաքի ռազմական գործողությունների մանրամասները
- Քրդական կողմի պնդմամբ՝ Թուրքիան քիմիական զենք է կիրառել սեփական քաղաքացիների դեմ
-
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Ադրբեջանը, միայն մարտին, հրադադարի ռեժիմի խախտման մասին արդեն յոթ կեղծ […]
-
Փաշինյանի՝ թուրքերեն խոսելու տեսանյութը կեղծ է
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերում մեծ տարածում է ստացել տեսանյութ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր թուրքերեն է խոսում։ Տեսագրությունում Փաշինյանի ձայնն է և թուրքերեն իբր նշում է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված գործընթացը շատ կարևոր է։ «Ինձ հաճախ հարցեր են տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների արդյունքների մասին։ Իհարկե, դրանք սովորաբար իրականացվում են մեր հատուկ ներկայացուցիչների ձևաչափով»,- խոսում է Փաշինյանին նմանեցված ձայնը։ Տեսանյութը տարածվել է Facebook-ի և Instagram-ի տարբեր էջերով՝ ստանալով բազմահազար դիտումներ և մեկնաբանություններ։ #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածված տեսագրությունը կեղծ է. այն ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ Տեսանյութը դիփֆեյք է՝ ստեղծված արհեստական բանականության տեխնոլոգիաներով Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության […]
-
Հայաստանը բյուջեի մեծ դեֆիցիտը մասամբ կփակի եվրապարտատոմսերով
Արշալույս Մղդեսյան Հայաստանը մարտի 5-ին Լոնդոնի բորսայում տեղաբաշխել է 750 մլն դոլարի եվրապարտատոմսեր՝ 7,1% տարեկան եկամտաբերությամբ, որի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը գերազանցել է ավելի քան եռապատիկ՝ հասնելով 2,6 մլրդ դոլարի: Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, պարտատոմսերի 10-ամյա մարման ժամկետով թողարկումը նախատեսված էր 2025-ի պետական բյուջեի մասին օրենքով: Պարտքային միջոցներն ուղղվելու են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, որը կազմել է ավելի քան 600 մլրդ դրամ (ավելի քան 1,5 մլրդ դոլար)` ՀՆԱ-ի 5,5%-ի չափով: Սա կապիտալի միջազգային շուկայում հայկական եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Հայաստանն առաջին անգամ եվրապարտատոմսեր էր թողարկել 2013-ին, երբ միջոցների մեծ մասն ուղղվեց Ռուսաստանից ստացած 500 մլն դոլար վարկի մարմանը: Վերջին թողարկումը տեղի է […]
-
Հնդիկների՝ «Զվարթնոց» օդանավակայանի շենքը գրոհելու վերաբերյալ լուրը կեղծ է
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Ֆեյսբուքյան մի շարք էջեր տարածում են գրառումներ իբր հնդիկները գրոհել են «Զվարթնոց» օդանավակայանի շենքը։ «Արտակարգ իրավիճակ Զվարթնոցում․ հարյուրից ավելի հնդիկներ գրոհել են շենքը – ինչ է հայտնի այս պահին»,- նշված է գրառման մեջ։ Գրառումները, սակայն, կեղծ են և նպատակ ունեն որսալ օգտատերերի ուշադրությունն ու հավաքել մեծաքանակ դիտումներ։ Ֆեյսբուքյան էջերը նույն կեղծ լուրը տարածում են պարբերաբար Գրառմանը կցված է arm.arminfonews.ru կայքից հոդված, որում նույն տեղեկությունը միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով է ներկայացված։ Դրա նպատակը, ենթադրաբար, երկու լեզուներով խոսող լսարանին թիրախավորելն է։ «100 հնդիկ ուղևորներ սկսել են ագրեսիվ պահվածք ցուցաբերել օդանավակայանի աշխատակիցների նկատմամբ»,- նշված է հոդվածում։ Ֆեյսբուքյան էջերը հոդվածը […]
-
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Ադրբեջանը հրադադարի խախտման վերաբերյալ միանգամից երեք հաղորդագրություն էր տարածել նաև մարտի 16-ին, […]
-
ԱՄՆ-ը զինտեխնիկա կտեղափոխի Հայաստան՝ ենթադրյալ համատեղ զորավարժությունների համար
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ամերիկյան կողմը 2025-ի ամռանը Հայաստան կտեղափոխի 10 միավոր ռազմական տեխնիկա Գերմանիայից՝ հավանական զորավարժությունների անցկացման նպատակով: Տեղեկությունը մեդիա դաշտում սկսեց շրջանառվել Russia Today-ի հրապարակումից հետո։ ԱՄՆ պետական գնումների համակարգում 2025-ի մարտի 5-ին հրապարակված հայտի համաձայն՝ Միացյալ Նահանգները հուլիսի 16-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի Դյուլմեն ռազմակայանից դեպի Հայաստանի «Զառ» ռազմաբազա կտեղափոխի 10 միավոր բարձր անցանելիության ամերիկյան զինտեխնիկա՝ 8 զրահապատ շտապօգնության մեքենա և 2 մարտական զրահամեքենա: Փաստաթղթում նշվում է, որ տեխնիկան Հայաստանում կմնա մոտ երկու շաբաթ և կվերադարձվի Գերմանիա: Ուշագրավ է, որ հատուկ նշվում է, որ փոխադրումները չեն կարող իրականացվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ «դիվանագիտական թույլտվության խնդիրների պատճառով», […]
-
Ինչ կկորցնի Հայաստանի մեդիա դաշտը առանց «Ազատության»
Սիրանուշ Ադամյան Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ութ դաշնային գործակալություններ կրճատելու մասին հրամանագիր է ստորագրել։ Դրանց թվում է նաև ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM), որը վերահսկում է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։ Որոշման պատճառով կարող է փակվել նաև «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։ «Ազատության» հայկական ծառայությունը Հայաստանի ամենաազդեցիկ լրատվամիոջցներից է։ Մեդիա ոլորտի ներկայացուցիչները, քաղաքական վերլուծաբանները մտահոգություն են հայտնում, որ հայաստանյան մեդիադաշտը մեծապես կտուժի ռադիոկայանի հայկական ծառայության հնարավոր փակման պատճառով։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը միջազգային լրատվական ծառայություն է, որը գործում է 23 երկրում՝ 25 լեզվով, այդ թվում՝ հայերեն։ Այն ֆինանսավորվում էր USAGM-ի կողմից։ USAGM-ն ԱՄՆ-ի անկախ պետական գործակալություն է, որը […]