Կարդալով մեծերին․ Հովհաննես Թումանյան, «Ալլահից ղրկված»
Կարդալով մեծերին․ Հովհաննես Թումանյան, «Ալլահից ղրկված»
-
Արցախում խաղաղապահների մեքենայի հետ բախումից չորս քաղաքացի է մահացել
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 4 կին տեղում մահացել է, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ «Օգոստոսի 12-ին ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները»,- ասված է հաղորդագրությունում։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», իսկ վերջինիս 4 կին ուղևորները տեղում մահացել են:
-
Իշխող ուժի ծրագիրն ամբողջությամբ հակասում է այն ամենին, ինչ նա
Ադրբեջանագետ, յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ Ադրբեջանը որդեգրել է ուժի սպառնալիքով խնդիրները լուծելու տարբերակը և դիվանագիտական լեզուն փոխարինել է սպառնալիքներով։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա ներկայացնում է, թե ինչպես է ադրբեջանական հասարակությունում ընկալվում նոր միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
-
Վերջին միջադեպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկվել. հայտարարություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ժամանակ գրանցված միջադեպերին, երբ երկրպագուներ են ներխուժել խաղադաշտ, տրիբունաներում տեղի են ունեցել ծեծկռտուքի դեպքեր: Հայտարարության մեջ նշվում է, որ նմանատիպ դեպքերը չբացառելու դեպքում Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային հանդիպումների, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետեւանքներով: Հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են […]
-
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ նշելով, որ հետագայում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ այդ մասին: Իրանի կառավարությունը 2021-ի դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին։
-
Արցախում հրադադարի ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն եղել․ ՊԲ
Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։ Արցախի պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։ *** Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել էին նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել էր ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել էր տարբեր աստիճանի վիրավորումներ։ Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի […]
-
Ջրի թանկացման մասին հրապարակումները հապճեպ են
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Yerevan Today լրատվական կայքը օգոստոսի 11-ին հոդված է գրել «Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, այնինչ տարին երկու անգամ թանկանում է» վերնագրով։ Հոդվածում անդրադարձ է կատարվում օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ներկայացրած հայտին, որով ընկերությունն առաջարկում է 9 դրամով բարձրացնել սակագինը։ Հոդվածի հեղինակը պնդում է, թե, հակառակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստմանը «մինչև 2024-ը ջուրը չթանկացնել, այն թանկացնում է երեք անգամ»։ «…Նա (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) հայտարարեց, որ Վեոլիա ջրի հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա։ Դա այդ պահին իսկ մանիպուլյացիա էր, որովհետև այդ ժամանակ իսկ պայմանավորվել […]
-
Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Աղվան Հովսեփյանը 2021-ի սեպտեմբերի 7-ից անազատության մեջ էր Նրան մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա 2004-2013-ին, զբաղեցնելով Հայաստանի գլխավոր դատախազի, իսկ 2014-2018-ին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015-ին մեկ միասնական դիտավորությամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել […]
-
Աղավնոն պահելու հնարավորությունները քննարկվել են մինչև վերջին պահը. Հայկ Խանումյան
Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքները մինչև օգոստոսի 25-ը պիտի տարհանվեն և անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ․ այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Աղավնոյի, Բերձորի, Լաչինի միջանցքի, Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի մասին ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը զրուցել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Ստորև՝ հարցազրույցի տեքստային տարբերակը։ Պարոն Խանումյան, այս օրերին շատ քննարկումներ ու քննադատություններ եղան ձեր հասցեին։ Մասնավորապես, ձեզ մեղադրում էին, որ Աղավնոյի բնակիչներին կոչ եք արել տները չվառել հեռանալիս, հակառակ դեպքում, ըստ պնդումների, փոխհատուցում չեն ստանա։ Ի՞նչ կարող եք ասել սրա մասին։ Ընդհանրապես ես այդ վառելու, ջարդելու մոլուցքից զարմանում […]