Վիճակագրություն` Բավարիա – Չելսի խաղից առաջ

Մոտավորապես 1 ժամ անց` Երևանի ժամանակով 22։45-ին կմեկնարկի ֆուտբոլային այս մրցաշրջանի ամենակարևոր խաղերից մեկը։ Մյունխենում կհանդիպեն «Բավարիան» և «Չելսին», որոնք կպարզեն Չեմպիոնների լիգայի այս տարվա հաղթողին։ Շատ մասնագետներ և բուքմեյքերական գրասեյակներ առավելությունը տալիս են «Բավարիային», քանի որ ստացվել է այնպես, որ այդ թիմը եզրափակիչ հանդիպումն անցկացում է սեփական մարզադաշտում։ Տեսնենք, թե այս խաղի վերաբերյալ ինչ «կարծիքի» է վիճակագրությունը։

– «Բավարիան» հաղթել է սեփական հարկի տակ անցկացված վերջին 7 հանդիպումներում։

– Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2005թ․-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Այդ տարի երկու խաղերի արդյունքում հաղթեց «Չելսին»՝ 6։5։ Այսօր թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից 2005-ի հանդիպումներին մասնակցել են Պետր Չեխը, Ջոն Թերին, Էշլի Քոուլը, Ֆրենկ Լեմպարդը Դիդյե Դրոգբան։

– «Բավարիան», այսօր հաղթելով «Չելսիին», կհավասարվի «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայի/Չեմպիոնների գավաթի պատմության ընթացքում նվաճած տիտղոսների թվով՝ 5։ Ավելի շատ հաղթանակներ ունեն Մադրիդի «Ռեալը» (9) և  Միլանի համանուն թիմը (7)։

– «Բավարիան» անգլիական թիմերի դեմ վերջին երեք եզրափակիչներից հաղթել է միայն մեկում։

– Սա Չեմպիոնների լիգայի շրջանակներում անգլիական և գերմանական թիմերի միջև 6-րդ եզրափակիչն է։ Միայն մեկ անգամ Բունդեսլիգայի թիմը հաղթել է այս դիմակայությունում։

– «Բավարիայի» հաղթանակի դեպքում նրա մարզիչ Յուպ Հայնկեսը կդառնա 19-րդ մասնագետը, ով երկու տարբեր թիմերի հետ հաձջողության է հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում։ Նախորդ անգամ Հայնկեսը նման հաջողության է հասել «Ռեալի» հետ 1998թ․-ին։

– «Բավարիան» հաղթել է սեփական հարկի տակ ՉԼ-ում այս մրցաշրջանում անցկացված վերջին 14 խաղից 13-ում, մինչդեռ «Չելսին» միայն մեկ անգամ է հաղթել արտագնա խաղում։

Մարզական գործընկեր` SportArmenia.com