Թուրքիան «վճռականորեն դատապարտում է» Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը

Թուրքիան վճռականորեն դատապարտում է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Հունգարիայի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ: 

«Անընդունելի է, որ զինվորականները տապալեն ժողովրդավարությամբ ընտրված իշխանությունը, և Թուրքիան քննադատում է ոչ միայն հեղաշրջման փորձերը, այլ նաև պաշտոնաթողության կոչերը ընտրված կառավարության դեմ, Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել թուրքական Anadolu գործակալությունը:

Այսօր՝ ավելի վաղ, Հայաստանի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը համարել է հեղաշրջման փորձ և իր համախոհներին կոչ արել հավաքվել Հանրապետության հրապարակում։ Զուգահեռաբար հավաքի կոչ է արել «Հայրենիքի փրկության շարժումը»։ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրած պաշտոններից ազատել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և տեղակալ Տիրան Խաչատրյանին։