ԱՄՆ-ի սպառազինությունների համակարգում ծաղկում է չինական կոնտրաֆակտը

Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ի սպառազինությունների համակարգում ընդհանուր առմամբ օգտագործվում է ավելի քան 1 մլն կոնտրաֆակտային սարքավորում։

Մեկ տարի տևած հետազոտության արդյունքում հաջողվել է պարզել, որ կեղծ դետալները, որոնք հիմնականում էլեկտրոնային չիպեր են, գտնվում են հրթիռները կառավարող համակարգիչներում, ինքնաթիռներում և սուզանավերում։

Կեղծ կոմպոնենտների 70%-ը պատրաստվել է Չինաստանում, մնացած մասը՝ Մեծ Բրիտանիայում և Կանադայում։

Զեկույցի հեղինակները քննադատել են չինական կողմին՝ կոնտրաֆակտը կանխել չկարողանալու համար։

«Կոնտրաֆակտային էլեկտրոնային դետալները բացահայտ վաճառվում են Չինաստանի շուկաներում»,- ասված է զեկույցում։

Քննադատության է արժանացել նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, քանզի գերատեսչությունում բավական սակավ տեղեկություններ ունեն այն մասին, թե սպառազինությունների համակարգում որքան կեղծ կոմպոնենտ կա։

Զեկույցի հեղինակների խոսքով՝ կոնտրաֆակտային դետալները կարող են վտանգել ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։