ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
LIVE. ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
Post navigation
Posted in:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
Մկրտիչ Կարապետյան Արցախից բռնի տեղահանված բուժակ, դեղագործ Վրեժ Հովսեփյանը տեղահանումից հետո տևական ժամանակ Հայաստանում փորձել է աշխատանք գտնել։ Տարբերակներ չունենալով՝ ի վերջո արտագաղթել է Հայաստանից։ 38-ամյա Վրեժը Ստեփանակերտում 17 տարի աշխատել է շտապօգնության ծառայությունում՝ չնայած հաշմանդամությանը։ Վրեժի հայրը Ստեփանակերտի մոտակայքում բենզալցակայանի պայթյունի տուժածներից է։ «Հորս ծանր վիճակով տեղափոխել են Հայաստան, իսկ ես ավելի ուշ միայնակ, ավոտբուսով եմ եկել։ Երեք ամսից ավելի բուժել են հորս։ Սկզբնական փուլում, երբ եկանք Երևան, մոտ տասը օր տեղ չունեի մնալու, Այրվածքաբանության ազգային կենտրոնում ինձ տեղ տվեցին։ Այդ ընթացքում հայրս բուժում էր ստանում, ես զուգահեռ նրան էի խնամում։ Այնուհետև վարձով տուն ճարեցի Երևանում, մնում էին հորս […]
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 15-ի հանրահավաքին չբացեց փակագծերը, թե արդյոք Ազգային ժողովում ունեն պահանջվող ձայները վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն ունեն 35 ձայն, բայց պետք է 36-ը, որպեսզի Ազգային ժողովին ներկայացնեն նախագիծ։ Այնուհետև առնվազն ևս 18 քվե է հարկավոր՝ հրաժարականին հասնելու համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պակասում է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի ձայնը, որը Հայաստանում չէ։
Երեխաները փորձում են տեսնել աշխարհը մեր աչքերով։ Նրանք մեզ վստահում են, և մեր տեսակետը նրանց համար կարևոր է։ Հարցեր տալով՝ նրանք ճանաչում են մեզ, և այդ հարցերին պատասխանելիս մենք էլ ենք զարգանում։ Երեխաների հարցերը պիտի լինեն մեր ուշադրության կենտրոնում, քանի որ նրանց կրթական ճանապարհի կարևորագույն պահերն են։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է ռուսական զորքերը պահել Հայաստանում, մի քանի օր անց՝ Կոպենհագենում, հայտարարում ԵՄ մտնելու ցանկության մասին: Ինչպե՞ս դա հասկանալ, զարմանք է հայտնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Հարցազրույցում Մարուքյանը խոսում է Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդած շարժմանն աջակցելու, Պուտինի հետ Փաշինյանի հանդպման խնդրահարույց կետերի և Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման շուրջ հուզումների մասին:
Բաքվի դատարանը մայիսի 15-ին ևս հինգ ամսով երկարաձգել է Արցախի նախկին պաշտոնյաների կալանքի ժամկետները։ Report.az-ի փոխանցմամբ՝ խոսքը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի մասին է։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ հինգ ամսով երկարաձգվել է նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանավորման ժամկետը։ Արցախի պաշտոնյաները ձերբակալվել էին 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի դեմ մեկօրյա պատերազմից հետո։ *** Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի […]
Երկուշաբթի Թեհրանում Հնդկաստանը և Իրանը տասնամյա պայմանագիր են ստորագրել իրանական Չաբահարի նավահանգստի զարգացման և շահագործման վերաբերյալ։ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը պայմանագիրը որակել է «պատմական»՝ նշելով, որ մեծանալու է նավահանգստի թողունակությունը: «Բանակցությունները շարունակվում էին մի քանի տարի։ Տևական ժամանակ գործակցությունը կարճաժամկետ հիմունքներով էր։ Այնուամենայնիվ, պատմական այս որոշումն ընդունվել է նավահանգստի սկզբնական թողունակությունն ավելացնելու [Հնդկաստանի] վարչապետ Նարենդրա Մոդիի տեսլականն իրագործելու համար»,- Սոնովալի խոսքն է փոխանցում հնդկական ANI լրատվական գործակալությունը: Նախարարն ասել է նաև, որ նավահանգիստը մեծ նշանակություն ունի գալիք տարիներին Հնդկաստանը զարգացած երկիր դարձնելու՝ վարչապետ Մոդիի նպատակին հասնելու համար։ «Սա ոչ միայն Հնդկաստանի ու Իրանի, այլև առհասարակ […]
Ոստիկանությունը, արձագանքելով Ազատության հրապարակին հարող հատվածներում ոստիկանության զորքերի կուտակմների մասին հրապարակումներին, հայտարարում է, որ իրականացնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։ «Համացանցում տեղեկություններ են տարածվում մայրաքաղաքում «հազարավոր ոստիկանական ուժերի կուտակումների» մասին։ EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Նման մասշտաբային միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որը Ոստիկանության անմիջական գործառույթն է։ Հետևապես, որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է […]