Գլխավոր շտաբի պետի տեղակալը քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ

Հայաստանի զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քրեական գործի, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով նախաքննության տվյալների գաղտնիության իրավական սկզբունքից»,- ասաց Խաչատրյանը:

Փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր կառավարության և վարչապետի հրաժարականը։ Անդրանիկ Մակարյանը չէր միացել այս հայտարարությանը։

Մեկնաբանել