«Հայրենիքի փրկության շարժումը» սպասում է նախագահի որոշմանը

Բաղրամյան պողոտայում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը։ Նրանք սպասում են նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը՝ կապված Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրելու հետ։ Մարտի 9-ին լրանում է օրենքով սահմանված ժամկետը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կա՛մ պետք է ստորագրի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանը, կա՛մ դիմի ՍԴ՝ վիճարկելու վարչապետի առաջարկի սահմանադրականությունը։

Ցուցարարները շրջափակեցին Ազգային ժողովի մուտքերը, այդ թվում՝ Դեմիրճյան փողոցի մուտքը, տեղադրեցին վրան։