Արավուս․ չորս պատերազմ տեսած գյուղն ուզում է իր 54 հեկտարը

Սյունիքի մարզի Արավուս համայնքի 54 հեկտար տարածքը պատերազմից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գյուղապետ Արգամ Հովսեփյանն ու արավուսցիները բանակցություններ վարեցին, սակայն ապարդյուն։ Այժմ գյուղում սպասում են, որ հանձնաժողով գա և լուծի խնդիրը։ Արավուս գյուղը երեք կողմից շրջափակված է ադրբեջանական զինուժով, իսկ հայկական դիրքերը պաշտպանում են ինչպես հայ զինվորներն, այնպես էլ գյուղի ջոկատը՝ համայնքապետի գլխավորությամբ։

Մեկնաբանել