ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Հայաստան

Մարտի 15-ին Հայաստանի կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Ըստ հաղորդագրության՝ մարտի 16-ին կկայանա Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը։

Անն Լինդեն մարտի 14-15-ն մեկնել էր Բաքու։ Այցի ընթացքում  ԵԱՀԿ նախագահը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարարի Ջեյհուն Բայրամովի հետ։