Սողանք և հոսանքազրկում` Դիլիջանում

Մայիսի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ ս. թ. մայիսի 8-ին Ֆիոլետովո գյուղի Թթուջուր կոչվող տեղամասից 5 կմ դեպի հյուսիս-արևելք ակտիվացել է սողանք (60×100 մմ), որի հետևանքով թուլացել է բարձրավոլտ հոսանքասյան հիմքը (35000 կվ). առկա է շրջվելու վտանգ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

էլեկտրական ցանցի աշխատակիցներն մեկնել են դեպքի վայր` ամրացման աշխատանքներ իրականացնելու: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Դիլիջան ազգային պարկում՝ «Կանազի ձոր» կոչվող տարածքում, մոտ 250 մ լայնությամբ և 30 մ խորությամբ հողի զանգվածը սողացել է ցած 600 մ և փակել Հովաջուր գետի Շամլուղ վտակի հունը` առաջացնելով լճակ (70 մ լայնությամբ եվ 300 մ երկարությամբ):

Սողանքը տեղաշարժել է ֆիդերային էլեկտրական գծի 83-րդ սյունը: Գիծը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Դիլիջան քաղաքի «Արմենիա» հանգստյան տունը և շրջակա շինությունները:

Մեկնաբանել