Անանդ – Գելֆանդ մրցամարտում վաղը կկայանա վերջին պարտիան

Այսօր Մոսկվայում կայացել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար կազմակերպված մրցամարտի 11-րդ պարտիան։ Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթհան Անանդը և իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը կրկին ոչ-ոքի են խաղացել։ Խաղն ավարտվել է 24-րդ քայլում Անանդի առաջարկով։ Մրցամարտում հաշիվը դարձել է 5,5:5,5։

Այսպիսով, վաղը կկայանա վերջին՝ 12-րդ տուրը, որից հետո պարզ կդառնա, թե արդյոք անհրաժեշտ են լրացուցիչ պարտիաներ։ Սպիտակներով խաղալու է հնդիկ գրոսմայստերը, որը նախօրեին հայտարարել էր, որ չի ցանկանում չեմպիոնի կոչումը վիճարկել թայ-բրեյքի ժամանակ։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել