ՀՀԿ գործկոմի նիստից հետո
Post navigation
Posted in:
Սարիգյուղը Տավուշի սահմանամերձ գյուղերից է։ Այստեղ բնակիչներն ամեն օր սար ուրցի են գնում, հպարտանում «ծխախոտի» հերոսներով, կամավոր օգնում զինվորներին։ Իրենց կյանքից ու առօրյայից, սահմանազատումից ու սարերից ենք խոսել հովիվ Սասունի և ուրց քաղող Վալյայի հետ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել է։ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ավելի վաղ ТАСС-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը մայիսի 19-ին կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և […]
Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմը «այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան»։ «2021-ի ընտրություններով ձևավորված կառավարության խոսույթը մի քանի անգամ էական փոփոխությունների է ենթարկվել մեր երկրի առաջ ծառացած ամենակենսական խնդրի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Սկսած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես «կարմիր գիծ» ճանաչելուց, մինչև Արցախի իսպառ ուրացում, սկսած Եվրաինտեգրացիայի խոստումներից, մինչև Աստանա և «ռեգիոնալիզացիա»։ Իշխանությունը, որն այս տարիների ընթացքում հազար ու մի սահման է խախտել, հազար ու մի խոստումից հետ կանգնել, այլևս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը։ 2021-ի ընտրության ժամանակ ՔՊ-ին տված քվեն […]
Մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, նրան ուղեկցող իրանցի այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Վթարի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։ Նախագահի պարտականությունները ստանձնել է փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, հիսուն օրվա ընթացքում Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, մայիսի 20-ի առավոտյան Երևանից մեկնել են Կիրանց։ Ավտոերթը մեկնարկել է Երևան-Սևան մայրուղու սկզբնամասից։ Մարտի 19-ին ոստիկանությունը փակել էր Կիրանց տանող ճանապարհը՝ «ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից»։ ԱԱԾ-ն հաղորդել է, որ սահմանապահ զորքերը Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ․ «Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- ասված էր հաղորդագրությունում։ *** Մայիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է չորս գյուղերի միջև սահմանագծի հատվածների համատեղ […]
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և մի քանի այլ պաշտոնյաներ զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Վթարի հետևանքով զոհվել են նաև Իրանի նախագահին ուղեկցող անձինք, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Ըստ Tasnim գործակալության՝ զոհվել է ութ մարդ։ Իրանական Կարմիր մահիկը հաղորդել է, որ ուղղաթիռի վթարից զոհված բոլոր մարդկանց մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական գործողությունն ավարտվել է։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրա ամբարտակի բացման արարողությունից, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իրանի նախագահի շարասյան երեք ուղղաթիռներից երկուսն ապահով հասել են իրենց նշանակետին։ Նրանք տեղափոխում էին Իրանի էներգետիկայի նախարար Ալի […]
Իրանում վթարի է ենթարկվել երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը։ Հաղորդվում է, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Վերզեգան քաղաքի մոտ գտնվող լեռնային տեղանքում՝ Իրան-Ադրբեջան սահմանի մոտ: Կատարվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ, որոնց ներգրավվել են Կարմիր մահիկի փրկարարները, զինվորականներն ու ոստիկանները։ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ եղանակային վատ պայմանները փրկարարներին խանգարում են դեպքի վայր հասնել։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչներից մեկը միջադեպն անվանել է «վթար», սակայն իրանական թերթերից մեկին տված հարցազրույցում խոստովանել, որ ինքը դեռ պետք է հասներ դեպքի վայր, հաղորդում է BBC-ն։ Իրանական «Թասնիմ» գործակալությունը հայտնել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի շարասյան երեք ուղղաթիռներից երկուսն ապահով հասել […]
Արամ Թադևոսյան Մասիսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Նշվում է, որ ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, այսինքն բազմաթիվ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Այն, ինչ մինչ այժմ հրապարակված է, թույլ է տալիս մի շարք հետևություններ անել։ Առաջինը, որ անհրաժեշտ է ընդգծել՝ կառավարությունը հրաժարվել է աջակցության գումարի մի մասը շահառուների կողմից ժամանակի ընթացքում պետությանը վերադարձնելու գաղափարից (շահառու ընտանիքի աշխատունակ տարիքի անդամների կողմից)։ Երկրորդ էական փոփոխությունը՝ նախկինում քննարկված տարբերակի համեմատությամբ, մեկ շնչի հաշվով աջակցության գումարի առավելագույն չափի ավելացումն է մինչև 5 մլն դրամ, ինչպես նաև հավաստագրի իրացումից հետո մնացած գումարի (առավելագույնը 11 […]