Ֆաբրեգասի մասնակցությունը Եվրո 2012-ին վտանգված է

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը, հնարավոր է, չմասնակցի Եվրո 2012-ին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Իսպանիայի գավաթի եզրափակչում 25-ամյա իսպանացին աջ ազդրի հետին մակերեսի շրջանում վնասվածք է ստացել։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ Ֆաբրեգասը ընդհանուր խմբին կմիանա հունիսի 5-ին։ Մոտակա օրերին Իսպանիայի հավաքականի բժշկական շտաբը խորհրդակցություն կանցկացնի, որի ժամանակ կորոշվի, թե ինչպես կազմակերպել ֆուտբոլիստի ապաքինումը և արդյոք դա հնարավոր է անել մինչև եվրոպական ամենագլխավոր ստուգատեսի սկիզբը։
Բժիշկ Ռամոն Կուգատայի կանխատեսումներով՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում Ֆաբրեգասը կարող է ազդրի հետին մակերեսի մկանների պատռվածք ստանալ և 2 ամսով դուրս մնալ կազմից։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել