ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել իր դերը ԱԽՏ-ում

Վաշինգտոնը նպատակ ունի տարածաշրջանում տեղաբաշխել վեց ավիակիր և մեծ քանակությամբ այլ ռազմանավեր, ըստ Reuters-ի՝ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան:

Ներկայում ՍՄՆ-ի ռազմանավերի շուրջ 50 տոկոսը տեղաբաշխված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: 2012թ. մարտի պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում հաշվվում է 282 նավ, ներառյալ՝ ծովային օժանդակ նավերը: Ակնկալվում է, որ մոտ ապագայում նավերի քանակը կնվազի մինչև 276՝ կապված պաշտպանության ծախսերի կրճատման հետ: Սակայն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պլանի համաձայն՝ միջնաժամկետ կտրվածքով ռազմական նավերի թիվը պետք է հասնի 300-ի:

Պանետան, խոսելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պաշտոնական Վաշինգտոնի դերի մեծացման ցանկության մասին, նշել է, որ ԱՄՆ-ը նպատակ չունի վատթարացնել հարաբերությունները Չինաստանի հետ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտում է բարելավել ռազմական կապերը Չինաստանի հետ:

«Ես կտրականապես համաձայն չեմ այն կարծիքին, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության մեծացումը կհանգեցնի կոնֆլիկտի Չինաստանի հետ: Մեր կողմից Ասիայում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին համատեղելի է Չինաստանի զարգացման հետ»,- հայտարարել է Պանետան:

Մեկնաբանել