Զիդանն Օսվալդոյին ցանկանում է տեսնել Ռեալում

«Ռոմայի» 26-ամյա հարձակվող Պաբլո Օսվալդոն խոսել է Մադրիդի «Ռեալի»` իր նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության մասին:

«Կարդացել եմ այն մասին, որ «Ռեալը» հետաքրքրված է իմ ծառայություններով: Սակայն ես մադրիդցիներից պաշտոնական առաջարկ դեռ չեմ ստացել: Ի դեպ, վերջերս Զիդանն ինձ ասաց, որ ցանկանում է ինձ տեսնել «Ռեալում»», – հայտարարել է Օսվալդոն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Football Italia-ն տեղեկացրեց, որ իսպանական ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկում է 10 մլն եվրո: Բացի այդ, եթե գործարքը կայանա, ապա «Ռոման» անվճար կստանա կիսապաշտպան Ֆերնանդո Գագոյի տրանսֆերային իրավունքները:

Նշենք, որ «Ռոմայի» հետ Օսվալդոյի պայմանագիրը գործում է մինչև 2016 թվականը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել