Ռոբերտ Քոչարյանի դիմումը կքնվի գրավոր ընթացակարգով

Մեկ ժամից ավելի տևող բանավեճից հետո Սահմանադրական դատարանը որոշեց Մարտի 1-ի կամ սահմանադրական կարգի ենթարդրյալ տապալման գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը քննել գրավոր ընթացակարգով, ինչպես նախատեսված էր։

Նիստի մեկնարկին դատավորներ Արևիկ Պետրոսյանն ու Հրայր Թովմասյանը միջնորդեցին բանավոր քննել գործը, ինչին դեմ էր նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Դատավորների միջև տեղի ունեցավ բանավեճ, այնուհետև հարցը դրվեց քվեարկության։ Դատավորներից չորսը կողմ էին, չորսը՝ դեմ, որ գործը քննվի բանավոր ընթացակարգով։ Քանի որ միջնորդությունը բավարարվելու համար հարկավոր էր ձայների մեծամասնությունը, այն մերժվեց։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ գործը քննելու համար։ 

Գևորգ Թոսունյան