3000 եվրո բարեգործություն` Եվրո 2012-ի յուրաքանչյուր գոլի դիմաց

ՈՒԵՖԱ-ն Եվրո 2012-ի ամեն գոլի դիմաց 3000 եվրո կհանգանակի բարեգործության համար: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բոլոր միջոցները ուղղվելու են ֆուտբոլային խաղերի ժամանակ սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց պայմանները բարելավելու գործին, մասնավորապես՝ կույր և տեսողությունից թույլ մարդկանց համար հատուկ տարբեր մարզադաշտերում կկազմակերպվի աուդիոմեկնաբանություն:
Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել