300.1 հոդվածը, որով մեղադրվում է Քոչարյանը, ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր

Սահմանադրական դատարանը Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ճանաչել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

«Աննա Դանիբեկյանը քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցնելու է։ Սահմանադրական դատարանի որոշման ուժով արդեն իսկ բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն, և ենթակա են վերանայման 2009 թ․ սկսած։ Քրեական օրենսգրքում այլևս 300.1-րդ հոդված չկա, եթե չկա հոդված, չկա հանցանք։ Սա քրեական օրենսգրքի պարզ տրամաբանությունն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Մեկնաբանել