Սիրիայում չկա քաղաքացիական պատերազմ․ ԱԳՆ

Երեկ գիշեր Էրվե Լադսուսը հայտարարել էր, որ Սիրիայում տեղի ունեցողն արդեն կարելի է անվանել քաղաքացիական պատերազմ։

Սիրիական իշխանությունների կարծիքով՝ երկրում կատարվող իրադարձությունները պայմանավորված են ահաբեկչության դեմ պայքարով, այլ ոչ թե քաղաքացիական հակամարտությամբ։

«Սիրիան քաղաքացիական պատերազմի թատերաբեմ չէ։ Ընթանում է պայքար ահաբեկչության, սպանությունների, մարդկանց առևանգումների ու պայթյունների դեմ»,- ասված է Սիրիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Ըստ Սիրիայի արտաքին գերատեսչության՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների դատողությունները պետք է լինեն ավելի «չեզոք, օբյեկտիվ ու հստակ»։ Սիրիական դեպքերի նկարագրումը՝ որպես քաղաքացիական հակամարտություն չի համապատասխանում իրականությանը, ասված է փաստաթղթում։

Այսօր՝ ավելի վաղ, Սիրիայի արտգործնախարարությունում հայտարարել էին, որ ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է ահաբեկիչներին, քողարկում է նրանց հանցագործություններն ու խեղաթյուրում է Սիրիայում կատարվող դեպքերի փաստերը։

Մեկնաբանել