Արոնյանը երկրորդ պարտությունն է կրում սպիտակ խաղաքարերով

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով անակնկալ պարտություն կրեց ռուս Ալեքսանդր Մորոզևիչից և իր ակտիվում ունի ընդամենը 2 միավոր: Մասնակիցները 40-ական քայլ կատարեցին:

Այս պարտությունն արդեն 2-րդն էր Լևոնի համար ընթացիկ մրցաշարում. 3-րդ տուրում Արոնյանը կրկին սպիտակներով զիջել էր Տալի հուշամրցաշարի ամենացածր ռեյտինգն ունեցող Լյուկ Մքշեյնին:

5-րդ տուրի Ալեքսանդր Գրիշչուկ – Ֆաբիանո Կարաունա և Հիկարու Նակամուրա – Վլադիմիր Կրամնիկ պարտիաներում գրանցվել է ոչ – ոքի արդյունք:

Թեյմուր Ռաջաբով – Մագնուս Կարլսեն և Եվգենի Տոմաշևսկի – Լյուկ Մքշեյն պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել