Հոլանդիա – Գերմանիա. Ամեն ինչ` խաղի մասին

Այսօր Երևանի ժամանակով 22:45-ին Խարկովի «Մետալիստ» մարզադաշտում կմեկնարկի Եվրո 2012-ի խմբային փուլի 2-րդ տուրի ամենասպասված հանդիպումներից մեկը` Հոլանդիա – Գերմանիա: Այս թիմերը միմյանց դեմ խաղացել են 38 անգամ: Գերմանիան 14 հաղթանակ է տարել, 10 պարտություն կրել, ևս 14 խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Ընդհանուր խփած գոլերի թվով նույնպես առջևում բունդեսթիմն է` 75 – 63:

1-ին տուրում Յոախիմ Լյովի սաները նվազագույն հաշվով հաղթեցին Պորտուգալիայի հավաքականին, իսկ հոլանդացիները անակնկալ պարտություն (0:1) կրեցին մահվան խմբի աութսայդեր համարվող Դանիայի ընտրանուց: Եթե գերմանացիներին այս խաղում կարող է բավարարել նաև ոչ-ոքի արդյունքը, ապա Հոլանդիային միայն ու միայն հաղթանակ է անհրաժեշտ, հակառակ դեպքում Եվրո 2012-ի հիմնական ֆավորիտներից մեկը գործնականում կզրկվի փլեյ-օֆֆ-ի ուղեգրից:

Գերմանիայի ազգային հավաքական

Գերմանիայի ֆուտբոլային միություն, անդամակցությունն ՈւԵՖԱ-ին 1954թ․
Անվանումը Bundesmaschine (Գերմանական մեքենա), Bundesteam, Nationalmannschaft (Ազգային հավաքական)
Գլխավոր մարզիչ Յոախիմ Լյով
Թիմի ավագ Ֆիլիպ Լամ
Ամենաշատ խաղերը Լոտար Մատեուս (150)
Ամենաշատ գոլերը Գերդ Մյուլլեր (68)
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցչած տեղը 3
Պաշտոնական կայքը http://www.dfb.de
Գերմանիայի հավաքականի ձեռքբերումները
Աշխարհի չեմպիոն 1954, 1974, 1990
Եվրոպայի չեմպիոն 1972, 1980, 1996
Գերմանիայի կազմը
Դարպասապահներ
1 Մանուել Նոյեր Բավարիա
12 Թիմ Վիզե Հոֆենհայմ
22 Ռոն-Ռոբերտ Ցիլեր Հանովեր 96
Պաշտպաններ
3 Մարսել Շմելցեր Բորուսիա Դ
4 Բենեդիկտ Հովեդես Շալկե-04
5 Մատս Հյումելս Բորուսիա Դ
14 Հոլգեր Բադշտուբեր Բավարիա
16 Ֆիլիպ Լամ Բավարիա
17 Պեր Մերտեզակեր Արսենալ
20 Ժերոմ Բոատենգ Բավարիա
Կիսապաշտպաններ
2 Իլքայ Գյունդողան Բորուսիա Դ
6 Սամի Խեդիրա Ռեալ Մ
7 Բաստիան Շվայնշտայգեր Բավարիա
8 Մեսութ Օզիլ Ռեալ Մ
9 Անդրե Շյուրլե Բայեր
13 Թոմաս Մյուլլեր Բավարիա
15 Լարս Բենդեր Բայեր
18 Թոնի Կրոս Բավարիա
19 Մարիո Գյոտցե Բորուսիա Դ
21 Մարկո Ռոյս Բորուսիա Մ
Հարձակվողներ
10 Լուկաս Պոդոլսկի Արսենալ
11 Միրոսլավ Կլոզե Լացիո
23 Մարիո Գոմես Բավարիա

Նիդեռլանդների հավաքական

Նիդեռլանդերի թագավորական ֆուտբոլային միություն, անդամակցությունն ՈւԵՖԱ-ին 1954թ․
Անվանումը Oranje (Նարնջագույններ)
Գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկ
Թիմի ավագ Մարկ վան Բոմել
Ամենաշատ խաղերը Էդվին վան Դեր Սար (130)
Ամենաշատ գոլերը Պատրիկ Կլյույվերտ (40)
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցչած տեղը 4
Պաշտոնական կայքը http://www.knvb.nl/
Նիդեռլանդների հավաքականի ձեռքբերումները
Եվրոպայի չեմպիոն 1988
Նիդեռլանդների կազմը
Դարպասապահներ
1 Մարտեն Ստեկելենբուրգ Ռոմա
12 Միխել Վորմ Սուոնսի
22 Թիմ Քրուլ Նյուքասլ
Պաշտպաններ
2 Գրեգորի վան դեր Վիլ Այաքս
3 Ջոնի Հեյտինգա Էվերտոն
4 Յորիս Մթայզեն Մալագա
5 Վիլֆրեդ Բոումա ՊՍՎ
13 Ռոն Ֆլար Ֆեյենորդ
15 Յետրո Վիլեմս ՊՍՎ
21 Խալիդ Բուլարուզ Շտուգարտ
Կիսապաշտպաններ
6 Մարկ վան Բոմել ՊՍՎ
8 Նայջել դե Յոնգ Մանչեսթեր Սիթի
10 Ուեսլի Սնեյդեր Ինտեր
11 Արյեն Ռոբեն Բավարիա
14 Սթեյն Սխարս Սպորտինգ Լիսաբոն
17 Քևին Ստրոտման ՊՍՎ
23 Ռաֆայել վան դեր Վարտ Տոտենհեմ
Հարձակվողներ
7 Դիրկ Կայտ Լիվերպուլ
9 Կլաս Յան Հունտելար Շալկե 04
16 Ռոբին վան Պերսի Արսենալ
18 Լյուկ դե Յոնգ Տվենտե
19 Լուսիանո Նարսինգ Հերենվեն
20 Իբրահիմ Աֆելայ Բարսելոնա

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը հանդիպումից առաջ ասել է հետևյալը. «Մեր թիմերի հակամարտության պատմության ընթացքում բազմաթիվ հրաշալի հանդիպումներ են եղել: Դրանք վերջին 20-30 տարվա լավագույն հանդիպումներն են եղել: Եվ ահա հիմա նույնպես հին մրցակիցների հետ անչափ լարված հանդիպում է սպասվում: Այն շատ հետաքրքիր է լինելու, իսկ մնացածն անցյալում է»:

Հոլանդիայի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկն ասել է. «Մենք պատրսատվում ենք վերջին տարիների կարևորագույն հանդիպումներից մեկին: Ինչպե՞ս ենք պատրաստվում հաղթել: Ես դա կասեմ ֆուտբոլիստներիս, ոչ թե` ձեզ: Գերմանացիները շատ ուժեղ են, բայց մենք կարող ենք նրանց հաղթել»:

Բուքմեյքերներն այս խաղում չնչին առավելությունը տալիս են Գերմանիայի ընտրանուն` նրանց հաղթանակի համար սահմանելով 2.3 – 2.5 գործակիցը, ոչ -ոքին ստացել է 3.25 – 3.45 գործակիցը, Հոլանդիայի հաղթանակը գնահատվում է 2.8 – 3.1 գործակցով:

Ենթադրվող մեկնարկային կազմերը.

Հոլանդիա. Ստեկելենբուրգ, Վան դեր Վիլ, Հեյտինգա, Մտայզեն, Վիլեմս, Վան Բոմել, Դե Յոնգ, Սնեյդեր, Աֆելայ, Ռոբեն, Վան Պերսի:

Գերմանիա. Նոյեր, Բոատենգ, Հյումլես, Բադշտուբեր, Լամ, Խեդիրա, Կրոս, Մյուլլեր, Պոդոլսկի, Օզիլ, Գոմես:

Հանդիպումը կսպասարկի շվեդ Յոնաս Էրիկսոնի գլխավորած մրցավարական բրիգադը:

Մեկնաբանել