Իռլանդիան կարող է հաղթել Իսպանիային. Տրապատոնի

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին Եվրո 2012-ի խմբային փուլի 2-րդ տուրի Իսպանիայի հետ խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը կարող է հաղթել Եվրոպայի գործող չեմպիոններին:

«Մի շտապեք մեզ թաղել: Ես հպարտ եմ, որ մարզում եմ այս հավաքականը, քանի որ իռլանդացիները սրտով են խաղում: Իսպանացիները կրեատիվ են և նրանք այդ տեսանկյունից գերազանցում են բոլորին, բայց ֆուտբոլը միայն կրեատիվություն չէ: Այն նաև նվիրում է և հաջողություն, իսկ առաջին խաղում մեր բախտը չբերեց:

Ոգին հարաբերություններն ու նվիրումը` սրանք են մեր հիմնական զենքերը: Կարծում եմ` կարող ենք հաղթել Իսպանիային»,- Տրապատոնիի խոսքերն է մեջբերում Sport-express-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել