Դի Մատեոն պաշտոնապես գլխավորեց Չելսին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոբերտո դի Մատեոն այսօր պաշտոնապես նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ իտալացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է առաջիկա երկու տարիների համար, սակայն պայմանագրի ֆինանսական կողմի մասին ոչինչ չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Վիլաշ Բոաշի հրաժարականից հետո Ռոբերտո դի Մատեոն նշանակվեց ակումբի գլխավոր մարչզի պաշտոնակատար և կարողացավ թիմի հետ հաղթել Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան։ Երկար ժամանակ «Չելսիի» գլխավոր մարզչի հարցը մնում էր բաց։ Խոսվում էր, որ լոնդոնյան ակումբը կարող է գլխավորել նույնիսկ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել