Ռոնալդու․ 2։0-ից հետո մտածեցինք՝ վերջ

Պորտուգալիա ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Դանիայի հետ խաղից հետո մեկնաբանել է իր թիմի հաղթանակը։ Հիշեցնենք, որ այդ խաղում պորտուգալացիները 3։2 հաշվով առավելության հասան դանիացիների նկատմամբ։

«2։0 հաշվի ժամանակ մենք մտածեցինք, որ խաղն արդեն ավարտված է, սակայն երրորդը գնդակը խփելու հնարավորություն ունեինք։ Մենք հաղթահարեցինք բոլոր դժվարություններն, իսկ վերջում հաջողությունը կրկին այցելեց մեզ, ինչն այդքան պակասում էր գերմանացիների հետ խաղում։ Իհարկե, ես պետք է իրացնեի իմ գոլային պահերը, սակայն կարևորն այն է, որ մենք հաղթեցինք։ Այժմ պետք է հաղթել նաև մյուս խաղում», – ասել է Ռոնալդուն։ Այս մասին հաղորդում է պորտուգալական Maisfutbol կայքը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել