ՕՊԵԿ-ի ղեկավարը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին

Ես կտրուկ դեմ եմ Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը: Այսպիսի հայտարարություն է արել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ղեկավար Աբդուլլահ ալ Բադրին կազմակերպության՝ Վիեննայում ընթացող նիստին, հաղորդում է ադրբեջանական SalamNews-ը:

Ըստ նրա՝ Իրանը կազմակերպության հիմնադիր երկրներից է և նավթի երկրորդ ամենախոշոր արտադրողն է կազմակերպության երկրների շրջանում:

«Հաշվի առնելով այս փաստերը՝ հույս ունեմ, որ բանակցություններից և խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումից հետո պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն», –ասել է Ալ բադրին:

Հիշեցնենք, որ Իրանի կողմից նավթի արտադրության և նավթի արտահանման նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ էր սահմանել այս տարվա հունվարին, որը լիովին կսկսի գործել հուլիսի 1-ից:

Մեկնաբանել