Անգլիայի հավաքականը փլեյ-օֆֆ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց (տեսանյութ)

Եվրո 2012-ի խմբային փուլի 2-րդ տուրի վերջին խաղում Անգլիայի հավաքականը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ և վերջինիս զրկեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից:

Չնայած Անգլիայի հավաքականը 3 գոլ խփեց ու հաղթանակ տարավ, Հոջսոնի սաների խաղը կրկին տպավորիչ չէր: Ամբողջ առաջին խաղակեսում անգլիացիներն ընդամենը մեկ վտանգավոր գրոհ կազմակերպեցին, որն էլ գոլի վերածվեց: 23-րդ րոպեին Սթիվեն Ջերարդի փոխանցումից հետո Ռոյ Քերոլը գլխի հուժկու հարվածով առաջ մղեց իր թիմին:

Մինչև ընդմիջում այլևս ոչ մի լուրջ բան տեղի չունեցավ խաղադաշտում, իսկ 2-րդ խաղակեսը շատ ավելի դիտարժան ու գոլառատ ստացվեց: 49-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի չստացված հարվածից հետո գնդակը հայտնվեց շվեդների կենտրոնական պաշտպան Օլաֆ Մելբերգի մոտ, ում հարվածից հետո այն դիպավ Ջոնսոնին ու հայտնվեց դարպասում: Ուղիղ 10 րոպե անց կրկին հարվածային դիրքում հայտնվեց Մելբերգը, տուգանայինի խաղարկումից հետո շվեդների պաշտպանն առաջ մղեց իր թիմին` 2:1:

Եվ միայն ընդունած 2-րդ գոլից հետո անգլիացիները սկսեցին ֆուտբոլ խաղալ: 64-րդ րոպեին Թեո Ուոլքոթը հավասարեցրեց հաշիվը, «Արսենալի» հարձակվողին օգնեց անդրադարձը, իսկ 78-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենի Ուելբեքը հաղթանակ պարգևեց Անգլիային:

2-րդ տուրից հետո Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականները վաստակած 4-ական միավորով գլխավորում են D խումբը, Ուկրաինան 3 միավորով 3-րդն է, շվեդներն առանց միավորի վերջին տեղում են:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://www.dailymotion.com/video/xrk4yd_yyyyyy-yyyyyy-2-3-1_sport

Մեկնաբանել