Փաշինյանը և Պուտինը կքննարկեն տարածաշրջանի ապաշրջափակման հարցը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ապրիլի 7-ին Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում է տեղի ունենալու։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առաջին հերթին, իհարկե, կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որը վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Բացի այդ, Պեսկովի խոսքով, Պուտինը և Փաշինյանը կխոսեն Հայաստանում ընտրությունների և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ․ «Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում»,- ասել էր Գևորգյանը։

Մեկնաբանել