Ումից է կախված Ղարաբաղի խնդրի լուծումը. ի՞նչ էին կարծում հայաստանցիները մինչև պատերազմը

2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան հիմնադրամի (CRRC) 2020-ի օգոստոսին իրականացրած հարցման համաձայն՝ հայաստանցիների միայն մեկ երրորդն էր (33 տոկոս) հնարավոր համարում կարգավորման նման տարբերակ։ Հարցումն իրականացվել է Սիվիլիթաս հիմնադրամի պատվերով։