Լավրովն ու Զարիֆը քննարկել են հետպատերազմական տարածաշրջանը

Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը և քննարկել տարածաշրջանի երկրների դերն այդ գործընթացում: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս պահպանել կայուն հրադադար։ Մենք ընդգծեցինք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և, ընդհանուր առմամբ, արդարացի հիմքով դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը՝ ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների: Դիտարկեցինք նաև այն դերը, որը կարող են ունենալ տարածաշրջանի երկրներն այդ գործընթացում», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Մեկնաբանել