Պայթյուն Արշակունյաց պողոտայում․ կան զոհեր

Երևանի Արշակունյաց պողոտայում ապրիլի 22-ի առավոտյան տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, կա երկու զոհ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ»,- ասվում է հաղորդագրությունում։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայության երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ․-ն և Ս․ Բ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են»,- տեղեկացնում է նախարարությունը։

Մեկնաբանել