Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր տնօրեն է փնտրում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր տնօրեն է փնտրում՝ նախկին տնօրեն Վարուժան Ավետիքյանի հրաժարականից հետո։

Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին։

Գործադիր տնօրենը պատասխանատու է լինելու հիմնադրամի գործունեության, փոխհատուցման տրամադրման ու ուղղությունների համար և հաշվետու է լինելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին։ Տնօրենը պետք է բավարարի մի քանի պահանջների՝ ունենա բարձրագույն կրթություն էկոնոմիկայի, ֆինանսների կամ իրավաբանության ոլորտում, ունենա կառավարչական հմտություններ, ունենա ավագ գործադիր մակարդակում հնգամյա փորձ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին։ 2020-ի դեկտեմբերի դրությամբ հիմնադրամն արդեն իսկ փոխհատուցել է 8,3 միլիարդ դրամ։

Մեկնաբանել