Բայդենի ճանաչումից հետո պետք է աշխատել երկու ուղղությամբ․ Արա Սանճեան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարության գլխավոր շահառուն Հայաստանը չէ, այլ ամերիկահայությունը, կարծում է Միչիգանի համալսարանի Դիրբոռնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, պատմաբան Արա Սանճեանը։ Վերջինիս համոզմամբ՝ Ամերիկան կարևորագույն ամրոցներից էր, որը պետք էր գրավել, և այն գրավվեց։ Սանճեանն ասում է՝ Էրդողանի հպարտությունը և քաղաքականությունը, թե «ինքը Արևմուտքի կարիքը չունի», հասցրեց այստեղ։ Պատմաբանը կարծում է, որ Թուրքիային պատժելու խնդիրը կար, բայց եթե տարիներով Ամերիկայի հայկական համայնքը բանաձևած չլիներ այս խնդիրը, կպատժեին ուրիշ հարցով։ Զրույցում անդրադարձ կա Արցախի ճանաչմանը, Հայաստանի ներքաղաքական կյանքին և Ցեղասպանության ճանաչման հաջորդ հանգրվաններին։

Զրույցում արծարծված թեմաները՝ ըստ րոպեների․

0:00 Բայդենի հայտարարության շահառուների, 1982-ին Ռեյգանի՝ Հայոց ցեղասպանությունը հիշատակելու, ցեղասպանության համաշխարհային ճանաչման մասին

8:00 Բայդենի հայտարարությունը՝ բարոյական պատասխանատվությո՞ւն, թե՞ Թուրքիային պատժելու միտում

11:19 Բայդենի հայտարարությունից հետո՝ դատարկությո՞ւն

16:10 Ամերիկահայության զորաշարժը պահպանելու, այլ ուղղություններով շարունակելու մասին։ «Արցախի ճանաչման հարցում շատ կարևոր են Հայաստանից ազդանշանները»

21:00 Հայաստանի քաղաքական ուժերի, ներքաղաքական իրավիճակի մասին

21։44 Սփյուռքում մեծ է հուսախաբությունը ոչ միայն պատերազմից, այլև դրան հաջորդած իրավիճակից

22։24 Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում հաջորդ «բլուրը», որը պետք է նվաճել

24։57 Իսրայելի ճանաչման մասին․ խնդիրը ոչ թե Թուրքիան է, այլ Ադրբեջանը

27։08 ԱՄՆ-ը կարո՞ղ է ճնշել Իսրայելին

30։41 «Պատերազմը ցույց տվեց, որ մեր իրականությունը լուրջ վերափոխման կարիք ունի»

Մեկնաբանել