Ստեփանակերտում գարուն է, փողոցներն աշխուժացել են։ ՍիվիլՆեթի տեսախցիկը «զբոսնել» է երեկոյան Ստեփանակերտում, հետևել քաղաքի անցուդարձին։
Զբոսանք գարնանային Ստեփանակերտով
Post navigation
Posted in:
Ստեփանակերտում գարուն է, փողոցներն աշխուժացել են։ ՍիվիլՆեթի տեսախցիկը «զբոսնել» է երեկոյան Ստեփանակերտում, հետևել քաղաքի անցուդարձին։
Ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս քաղաքացիներին մտնել Կիրանց։ Բացառություն են գյուղի հաշվառում ունեցողները։ Այստեղ է նաև Բագրատ Սրբազանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այլ անդամներ։ Ցուցարարները պնդում են, որ, ըստ տեղակայված նոր սյուների, գյուղն այնուամենայնիվ կիսվելու է երկու մասի։ ՍիվիլՆեթի տեսանյութը՝ Սարիգյուղից Կիրանց տանող ճանապարհահատվածից։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տեղադրված Կիրանցում հացի, մթերքի խնդրի մասին։ «Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա։ Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում, մատակարարները, չկարողանալով մոտենալ գյուղին, ետ են դառնում»,- ասված է հայտարարությունում։ Կիրանցում հացի խնդրի մասին «Ազատություն» ռադիոկայանին պատմել է նաև խանութպանը․ «Մեքենան (հաց բերող – խմբ․) չի կարողացել անցնի, որ հասնի մեզ։ Ասել են՝ փակ է ճանապարհը, մենակ տեղացիներին ենք թողնում, հետ է դառել։ Ասել ա՝ հաց եմ տանում, ասել են՝ չի թույլատրվում և վերջ»,- ասել է նա։ Տավուշի մարզպետարանից, սակայն, հերքում են Կիրանցում հացի խնդրի մասին տեղեկությունը․ «Համացանցում տարածվող լուրերը, թե իբրև Կիրանցում հացի, […]
Մկրտիչ Կարապետյան Աշխարհագրագետ, բնապահպան Լևոն Գալստյանը վերջին շրջանում խուսափում է հրապարակավ խոսել հանքարդյունաբերական ընկերությունների, նրանց գործողությունների ու բնապահպանական ստանդարտների անհամապատասխանությունների մասին։ Դրա պատճառը կաշկանդվածությունն է, որ ֆինանսական մեծ միջոցներ տնօրինող հանքարդյունաբերողները նրան կներքաշեն դատական տևական ու մաշող գործընթացների մեջ՝ պահանջելով ֆինանսական փոխհատուցումներ։ Գալստյանը ներկայում ներգրավված է դատական մի գործընթացում, նրա դեմ 2018-ի օգոստոսին հայց է ներկայացրել Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Գալստյանի դեմ հայցի առիթը ՍիվիլՆեթի տաղավարում Գալստյանի որոշ մտքերն ու նաև ֆեյսբուքյան գրառումներն են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մասին։ «Հարցազրույցում ես ասել եմ, որ կարծում եմ, որ ինչ-որ կոռուպցիոն գործարքներ կամ անուղղակի կոռուպցիայի դրվագներ կան, որոնք […]
Որո՞նք են այն գործոնները, որոնք հանգեցրին Հայաստանի պարտությանը 2020-ի Ղարաբաղյան պատերազմում։ Ինչպե՞ս Ադրբեջանի զինված ուժերի կառուցվածքը նպաստեց նրա հաղթանակին։ Պատերազմից հետո Հայաստանը փորձում է վերազինվել Հնդկաստանի և Ֆրանսիայի օգնությամբ: Զենքի այս գնումներն արդյոք բավարա՞ր են, եթե հանկարծ նոր պատերազմ սկսվի։ ՍիվիլՆեթի Անի Փայտյանն այս հարցերի շուրջ զրուցել է Հարավային Կովկասի պաշտպանական հարցերով Ֆրանսիայի նախկին ռազմական կցորդ, գնդապետ Ժան-Լյուկ Թեուսի հետ։ – Որո՞նք են 2020-ին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությանը հանգեցրած ամենակարևոր գործոնները։ – Ես ֆրանսիական լեռնային զորքերի սպա եմ եղել, բավական հստակ տեսակետ ունեմ լեռնային տարածքում պատերազմի մասին: Կարծում եմ՝ Հայաստանում հստակ չէին գիտակցում, որ Բաքուն ցանկություն ուներ վերանվաճելու այդ […]
Սարիգյուղը Տավուշի սահմանամերձ գյուղերից է։ Այստեղ բնակիչներն ամեն օր սար ուրցի են գնում, հպարտանում «ծխախոտի» հերոսներով, կամավոր օգնում զինվորներին։ Իրենց կյանքից ու առօրյայից, սահմանազատումից ու սարերից ենք խոսել հովիվ Սասունի և ուրց քաղող Վալյայի հետ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել է։ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ավելի վաղ ТАСС-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը մայիսի 19-ին կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և […]
Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմը «այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան»։ «2021-ի ընտրություններով ձևավորված կառավարության խոսույթը մի քանի անգամ էական փոփոխությունների է ենթարկվել մեր երկրի առաջ ծառացած ամենակենսական խնդրի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Սկսած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես «կարմիր գիծ» ճանաչելուց, մինչև Արցախի իսպառ ուրացում, սկսած Եվրաինտեգրացիայի խոստումներից, մինչև Աստանա և «ռեգիոնալիզացիա»։ Իշխանությունը, որն այս տարիների ընթացքում հազար ու մի սահման է խախտել, հազար ու մի խոստումից հետ կանգնել, այլևս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը։ 2021-ի ընտրության ժամանակ ՔՊ-ին տված քվեն […]
Մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, նրան ուղեկցող իրանցի այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Վթարի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։ Նախագահի պարտականությունները ստանձնել է փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, հիսուն օրվա ընթացքում Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ։