Կարեն Աբրահամյանն ազատվել է գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Վարչապետի առաջարկով Արմեն Սարգսյանը ստորագրել է Կարեն Աբրահամյանին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այս մասին տեղեկացնում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Կարեն Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Կարեն Աբրահամյանը Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել էր 2020-ի հունիսի 25-ին։

2018-ից դեկտեմբերին 14-ից մինչև 2020-ի փետրվարի 24-ը Կարեն Աբրահամյանը զբաղեցրել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։ Նրան այդ պաշտոնում փոխարինել էր Ջալալ Հարությունյանը։