Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ «անհանգիստ ենք գների աճով» և աշխատանքներ են տարվում գնաճը զսպելու ուղղությամբ։
«Մենք շատ անհանգիստ ենք գների աճով և էկոնոմիկայի նախարարությունը շատ սերտ համագործակցությամբ աշխատում է կենտրոնական բանկի հետ, որպեսզի մենք ոչ միայն դրամավարկիային գործիքների, այլև տնտեսական միջոցառումների միջոցով գնաճը զսպենք»,- ասաց նա։
Քերոբյանի կարծիքով՝ շուտով հնարավոր կլինի վերադառնալ նախատեսված գնաճի միջակայք՝ 4 տոկոս (+/- 1,5 տոկոս)։
«Այսօր հրապարակված գնաճի թվերը ցույց են տալիս, որ մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6,2 տոկոսով է ավել։ Մենք շատ անհանգիստ ենք և աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց նա։
Էկոնոմիկայի նախարարը խոսքով՝ այս տարի շատ բարձր գնաճ է ամբողջ աշխարհում։