Ադրբեջանի վարչապետն այցելում է Մոսկվա

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ասադովը մայիսի 20-ին հանդիպելու է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին և կառավարության անդամներին:

Ասադովի այցի մասին ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքու իր այցի ժամանակ։

Ադրբեջանի կառավարության ղեկավարի մոսկովյան հանդիպումների օրակարգի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։