Հունիսի 1-ից մեկնարկում է 1-ին դասարանցիների առցանց գրանցումը

Հունիսի 1-ից մեկնարկում է առաջին դասարանցիների էլեկտրոնային հայտագրումը։ Այս մասին հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Հունիսի 1-ից մեկնարկում է առաջին դասարանցիների էլեկտրոնային հայտագրումը։ Hayt.emis.am հարթակում սկզբում կարող են իրենց երեխաներին գրանցել այն ծնողները, որոնք աշխատում են տվյալ դպրոցում կամ մյուս երեխան է այդտեղ սովորում. հունիսի 11-ից հայտագրումն արդեն բաց կլինի բոլորի համար»,- տեղեկացնում են նախարարությունից։