- Քարվաճառում ականի վերջին պայթյունը կապել են գերեվարված հայ զինծառայողների հետ
- Ադրբեջանում հարցումներ են անցկացվում՝ պարզելու գրավյալ շրջաններում հաստատվել ցանկացողներին
- Ըստ հետազոտության՝ Թուրքիայի արտահանումների ծավալն Ադրբեջան վերջին 21 տարում աճել է մոտ 8 անգամ
-
Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու.
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու: Այդ մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու, դա ակնհայտ է: Կարծես թե, փոխադարձ ընկալում կա, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Երկրորդը՝ մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են: Օրինակ՝ 1975 թվականի քարտեզը, դա մանրակրկիտ պետք է հետազոտվի: Չկա դելիմիտացիայի որևէ դիսկրետ լուծում: Չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք և հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է: […]
-
Վայոց ձորի մարզպետը կազատվի պաշտոնից
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ Գրիգորյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019-ի հոկտեմբերին։ Վայոց ձորի նոր մարզպետ է նշանակվելու Կոլյա Միքայելյանը։ Վերջինս եղել է ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը։
-
ՀՀ քաղաքացիները Ինդոնեզիա կկարողանան այցելել սահմանին վիզա ստանալով
Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ստանալու Ինդոնեզիա մուտքի համար համապատասխան վիզան ստանալ այդ երկիր այցելելիս՝ սահմանային անցակետում։ Նույնը վերաբերելու է Ինդոնեզիայի քաղաքացիներին, որոնք ժամանելու են Հայաստան։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ «Սահմանին վիզա ստանալու վճարը կազմում է 500,000 ինդոնեզական ռուփիա (շուրջ 30 ԱՄՆ դոլար), որով քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր 30 օրով՝ մեկ անգամ ևս 30 օրով երկարաձգելու հնարավորությամբ։ Ժամանելուն պես վիզայի դիմելու համար անհրաժեշտ է տրամադրել հետադարձի կամ այլ երկիր ճամփորդելու տոմս, ինչպես նաև անձնագրի վավերականությունը պետք է լինի առնվազն 6 ամիս՝ մինչև Ինդոնեզիայում գտնվելու նախատեսված ժամկետի ավարտը»,- նշված է որոշման հիմնավորումներում։ ՀՀ քաղաքացիների շրջանում […]
-
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Տավուշում
Ադրբեջանում 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Տավուշի մարզի քաղաքներում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ «Դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 08:15-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ»,- ասված է հաղորդագրությունում։ Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։
-
«Խաղաղության պայմանագիրը դեռ խաղաղություն չէ», կարծում է Ալիևը
Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել դիվանագիտական ակադեմիայում անցկացված ամենամյա համաժողովին։ Երկար ելույթի ժամանակ Ալիևը հիմնականում անդրադարձել է Հայաստանին ու խաղաղության պայմանագրին առնչվող հարցերի։ ՍիվիլՆեթն առանձնացրել է նրա ամենակարևոր շեշտադրումները։
-
Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ նիստին չի ազդի ՀՕՊ համակարգի հետ կապված
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստից հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի արգելակում այլ անդամ երկրների կողմից հավաքական փաստաթղթերի ընդունման համաձայնեցման գործընթացները, որոնց նրանք շատ դեպքերում միանում են», – ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀԱՊԿ վեհաժողովին հայկական կողմի չմասնակցելը կազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու ծրագրերի վրա։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով դեկտեմբերի 5-ին գրավոր հաստատել է, որ չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի […]
-
Կրթության զարգացումը կարող է վնաս հասցնել երկրին․ «Կրթության տապան»
Մենք արդեն որպես բացահայտ ճշմարտություն ենք ընկալում այն, որ պետք է ամեն կերպ բարելավել կրթությունը Հայաստանում։ Սակայն դրա հետ բոլորը չեն համաձայն։ Կա տեսակետ, որ կրթության զարգացումը կարող է ավելի շատ վնաս հասցնել երկրին, քան օգուտ բերել։