Հաստատվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք, առողջացել է 48 մարդ

Հայաստանում հունիսի 22-ին կատարվել է 3 881 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 48 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։

Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224 430 դեպք, որոնցից 216 230-ն` առողջացած, 4 503-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 601 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 160 290 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը՝ 224 430 դեպքով։ Վրաստանը գտնվում է 55-րդ տեղում՝ 360 828 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 335 568 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 381 736 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 117 336 դեպքով: