Կասպից ծովում ադրբեջանական հանքավայր է այրվում, հրդեհը բռնկվել է պայթյունից հետո․ այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ տեղեկության՝ պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» գազի հանքավայրի մերձակայքում։
Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը՝ SOCAR-ը, հերքում է հանքավայրերում պայթյունի տեղեկությունը՝ պնդելով, որ տեղի է ունեցել «հրաբխի ժայթքում»։