Մեղրիի նախկին համայնքապետը կալանավորվել է

Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանը կալանավորվել է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։ Դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները կներկայացնեմ քիչ ավելի ուշ»,- գրել է Սարգսյանը։

Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին Մեղրիի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։ Նա հայտարարել էր, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորի մանդատը։

Մեկնաբանել