Շառլ Միշելը ժամանել է Հայաստան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Հայաստան։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Շառլ Միշելին դիմավորել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: