Հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում հուլիսի 18-ին կատարվել է 3 554 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 96 մարդ։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Հուլիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 522 դեպք, որոնցից 218 427-ն` առողջացած, 4 569-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 414 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 271 171 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը՝ 227 522 դեպքով։ Վրաստանը գտնվում է 57-րդ տեղում՝ 388 329 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 338 438 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 529 719 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 523 263 դեպքով:

Մեկնաբանել