Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

«Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Մեկնաբանել