Հաստատվել է կորոնավիրուսի 329 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում օգոստոսի 4-ին կատարվել է 7 551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 329 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 179 մարդ։ Արձանագրվել է մահվան 7 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 124 է:

Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ն` առողջացած, 4 632-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 949 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 372 405 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 80-րդ տեղը՝ 231 322 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 436 573 դեպքով, Ադրբեջանը 63-րդ տեղում է՝ 346 878 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 5 822 487 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 4 019 084 դեպքով: