Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության, Ադրբեջանի գործողությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի և ներքաղաքական իրադարձությունների մասին։ Հակոբ Բադալյանի խոսքով՝ Իլհամ Ալիևը մեզնից ոչ պակաս բարդ վիճակում է՝ չնայած ռազմական հաղթող կողմ լինելուն։ Խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին՝ մեկնաբանն ասում է, որ հետպատերազմյան քաղաքական ճգնաժամը «փողոցից պարզապես տեղափոխվել է Ազգային ժողով»։
-
Արարատ Միրզոյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ մայիսի 12-ին, ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական ու այլ ոլորտներում փոխգործակցության առումով, և ես մեծապես կարևորում եմ առկա հնարավորությունների առավելագույնս իրացումը», – ընդգծել է նախարար Միրզոյանը: Անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով, բայց և […]
-
«Սպիտակ փոշի եվրոպական գնացքում». ինչպես ռուսական ապատեղեկատվությունը թիրախավորեց Մակրոնին
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Հայկական մի շարք լրատվական կայքեր մայիսի 11-ին տարածել են «Կոկաի՞ն. ինչ են թաքցրել Մակրոնն ու Մերցը գնացքում» վերտառությամբ հրապարակումներ՝ ակնարկելով, թե եվրոպական երկրների առաջնորդները գնացքում իբր թմրանյութ են օգտագործել: Yerevan.today, Hayeli.am, Socialmedia.am կայքերը և տելեգրամյան մի շարք ալիքներ տարածել են տեսանյութ, որտեղ իբր երևում է «սպիտակ փոշիով փաթեթ» և «կոկաինի համար գդալիկ»: Տեսանյութը վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի՝ մայիսի 10-ին Կիև մեկնող գնացքում կատարած ուղևորությանը: #CivilNetCheck-ը ուսումնասիրել է տեսանյութը և պարզել, որ լրատվամիջոցներով տարածվող վերտառությունները մոլորեցնող են և աղավաղում են իրականությունը: Ինչպես է տարածվել ապատեղեկատվությունը «Կոկաինի» […]
-
Կայացել է «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկայի մրցույթի առաջին փուլը
Հրապարակվում է որպես գովազդ 2025 թվականի ապրիլին տեղի ունեցավ «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական համադպրոցական մրցույթի առաջին՝ առցանց փուլը, որն իրականացվում է «Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ի, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի և «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի համագործակցությամբ։ Առցանց փուլին մասնակցել են ավելի քան 7,000 աշակերտներ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից, ներառյալ միջնակարգ դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտներ և քոլեջների ուսանողներ՝ անկախ նրանց գիտելիքի մակարդակից։ Այս մրցույթը նպատակ ունի խթանել մաթեմատիկական մտածողության զարգացումը, բարձրացնել աշակերտների մոտիվացիան և ապահովել հավասար հնարավորություններ՝ մասնակցելու կրթական նորարար միջոցառմանը։ Մրցույթի երկրորդ՝ եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսին՝ առկա ձևաչափով, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում։ Մասնակցելու են առցանց փուլի լավագույն արդյունքներ ցուցաբերած […]
-
ՔԿ-ում քննվել է ընտանեկան բռնության 2309 վարույթ
2024-ի ընթացքում Քննչական կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2309 քրեական վարույթ, որից 761-ը փոխանցվել է 2023-ից: Ազգային ժողովում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ «Դատարան ուղարկված 403 վարույթից 3-ը քննվել է սպանության, 3-ը՝ սպանության փորձի, 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 18-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 49-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 5-ը՝ մարդուն առևանգելու, 2-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 258-ը՝ ֆիզիկական ներգործության, 7-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 2-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 48-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ»,- […]
-
Յաղդան. Ձորագետի կիրճին նայող գյուղը
Լոռու մարզի հունական Յաղդան գյուղն է։ Ըստ Լոռու մարզպետարանի կայքի՝ այն ներկայում մոտ 100 բնակիչ ունի, հիմնականում՝ հայեր։ Գյուղը խոշորացումից հետո միացել է Լոռի Բերդ համայնքին։ 1989-ի մարդահամարով Յաղդանն ունեցել է 800 բնակիչ։ Գյուղի հույն բնակչությունը հեռացել է սկզբում 1988-ի երկրաշարժից հետո, ապա 1990-ականների սկզբին։ 1989-ին Հունաստանը Լոռու հունական գյուղերի՝ երկրաշարժից տուժած 300 երեխայի հյուրընկալեց վեց ամսով, որոնք վերադառնալուց հետո արդեն իրենց ընտանիքների հետ մշտական բնակության տեղափոխվեցին Հունաստան։ Հունական գյուղերի դատարկման հաջորդ փուլը եղավ 1990-ականների սկզբի տնտեսական և էներգետիկ ճգանաժամի ժամանակ, երբ հույների մեծ մասը գաղթեց Հունաստան՝ այդ երկրի կառավարության աջակցությամբ։ Յաղդանում հիմա քիչ հույներ են մնացել։ Տեղացիներն ասում են, […]
-
Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազգային ժողովում ներկայացրել է դատախազության պահանջը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, ավելի քան 20 մլրդ դրամ և այլն: «Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 […]
-
2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
Մայիսի 12-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր փրկարար ծառայությունից և ոստիկանությունից: Որոնողական աշխատանքներին են միացել բազմաթիվ կամավորներ։ Տարբեր վարկածներ են շրջանառվում։ Երեխայի ծնողները կասկածում են, որ երեխան հնարավոր է գետն ընկած լինի։ Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
-
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) լուծարվել է
Թուրքիայում արգելված և ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է իր լուծարման մասին։ Այս որոշումը կայացվել է կուսակցության 12-րդ համագումարի ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 5-7-ը, հաղորդում է քրդական Rudaw հեռուստաալիքը։ Համագումարի եզրափակիչ հռչակագրում նշվում է, որ «համագումարը որոշել է լուծարել PKK-ի կազմակերպչական կառուցվածքը և դադարեցնել զինված պայքարը, դրանով իսկ վերջ դնելով PKK կոչվող կազմակերպության գործունեությանը»։