Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք, 7 մահ

Հայաստանում օգոստոսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք: Առողջացել է 188 պացիենտ, գրանցվել է 7 մահվան դեպք:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, օգոստոսի 15-ին կատարվել է 5 415 թեստավորում, որից դրական է ախտորոշվել կատարված թեստերի 4,7 տոկոսը:

Նշվում է նաև, որ մինչև օգոստոսի 16-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801-ն` առողջացած, 4 702-ը` մահվան ելքով:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 175 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 440 147 թեստավորում:

Նախորդ օրն աձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 136 է», – ասված է հաղորդագրությում:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 220 236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144 573, երկրորդ դեղաչափ` 75 663։ Ըստ այդմ, ՀՀ բնակչության շուրջ 2,6 տոկոսն է անցել COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստում: Այդ ցուցանիշով Հայաստանը վերջին տեղում է Հարավային Կովկասի երկրների շարքում:

Միևնույն ժամանակ այլ է իրավիճակը կորոնավիրուսային վարակի տարածվածության մասշտաբով:Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 234 814 դեպքով։ Վրաստանը գտնվում է 52-րդ տեղում՝ 481 578 դեպքով, Ադրբեջանը 62-րդ տեղում է՝ 368 002 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 078 653 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 4 425 821 դեպքով:

Մեկնաբանել