«Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացու որոշում» կուսացությունների ներկայացուցիչներ Արմեն Եզիազարյանը և Միքայել Նահապետյանը ՍիվիլՆեթի տաղավարում խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների, նոր խորհրադարանի պատերից ներս տեղի ունեցող քաղաքական բանավեճի որակի և Հայաստանի դեմ ծառացած մարտահրավերների հետ դրա առնչության մասին:
-
Չինաստանը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը, խոսել Թայվանի վերամիավորման մասին
Չինաստանը հայտարարել է 2025-ի իր պաշտպանական բյուջեն 7,2%-ով ավելացնելու մասին: Պեկինը իր ռազմական ծախսերի աճի տեմպը պահպանում է ճիշտ նույն տոկոսով, ինչ նախորդ տարի։ Չինաստանի 2025-ի պաշտպանական բյուջեն կաճի մինչև 249 մլրդ դոլար (մոտ 1,8 տրլն յուան): Այն պաշտպանական ծախսերով աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին: «Պեկինը պաշտպանական բյուջեի թիրախային աճը սահմանում է յուրաքանչյուր հինգ տարվա համար: Այն փոփոխվում է ըստ ինֆլյացիայի կամ արտակարգ իրավիճակների, եթե անհրաժեշտություն է լինում: 2001-ից մինչև համաշխարհային ֆինանսական ճգնաժամը նրանք ծրագրում էին բյուջեի կրկնապատկում յուրաքանչյուր հինգ տարին մեկ, և գրեթե հասան դրան: 2010-ից ի վեր Չինաստանը ծրագրել է բյուջեի կրկնապատկում յուրաքանչյուր տասը տարին մեկ: Հայտարարված տարեկան […]
-
Թրամփը դադարեցրել է «Ազատության» ֆինանսավորումը, «Ամերիկայի ձայնի» աշխատակիցներին ուղարկել վճարովի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը էական կրճատումների է հանգեցրել ԱՄՆ Գլոբալ լրատվության գործակալությունում (USAGM)։ «Ամերիկայի ձայնի» (VOA) աշխատակիցներն ուղարկվել են վճարովի արձակուրդի, իսկ ամերիկյան ֆինանսավորմամբ գործող միջազգային երկու խոշոր հեռարձակողների՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Ազատ Ասիա» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցվել է, հաղորդում է Reuters-ը։ «Ամերիկայի ձայնի» աշխատակիցները ստացել են ներքին նամակներ, որոնցում հրահանգվում է չայցելել աշխատավայր և մուտք չգործել ներքին համակարգեր։ Տուժած աշխատակիցների թիվը դեռ հայտնի չէ։ Միևնույն ժամանակ, USAGM-ը պաշտոնապես դադարեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը, ինչպես նաև «Ազատ Ասիա» ռադիոկայանի ֆինանսավորումը, որը լրատվական գործունեություն էր իրականացնում Չինաստանի և Հյուսիսային Կորեայի համար։ Թրամփի հրամանագրով USAGM-ին ու ևս վեց դաշնային գործակալությունների հանձնարարվել […]
-
Հայաստանում ներդրվում են կրիպտոյի ամենածանր կարգավորումները. Էդուարդ Ավետիսյան
Հայաստանում ներդրվում են կրիպտոյի ամենածանր կարգավորումները, ինչը հանգեցնելու է ոլորտի փաստացի վերացման, ասում է «Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում: Ավետիսյանի խոսքով՝ թեև Կենտրոնական բանկի առաջարկած կրիպտոշուկայի օրենսդրական կարգավորումները համահունչ են Եվրամիության չափանիշներին, սակայն դրանք չեն արտացոլում տեղական իրականությունը։ «Հաշվի չի առնվում այն կարևոր հանգամանքը, որ կրիպտո ոլորտը Հայաստանում նոր է ձևավորվում և պարզապես կարող է չդիմանալ նման խիստ կարգավորմանը»,- ասում է նա։ Նրա խոսքով՝ առաջարկվող կարգավորումները կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ Հայաստանում զարգացող թվային ակտիվների շուկայի վրա։
-
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու զրո ցանկություն ունի․ Բենիամին Պողոսյան
Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնությունն ու համաձայնագրի ստորագրումը տարբեր բաներ են, որոնք բոլորովին չեն բխում մեկը մյուսից, նշում է «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Նա կարծում է, որ ադրբեջանական պահանջներով կողմերը հեռու են խաղաղության պայմանագրի կնքումից։ Պողոսյանը անդրադառնում է նաև ԵՄ-ի առաքելության ներկայությանն ու պայմանագրին փոխկապակցված այլ հարցերին։
-
Հայաստանում որևէ գետ չունի ջրի գերազանց որակ. Թվեր
Մարտի 14-ը գետերի համար գործողությունների միջազգային օրն է։ Հայաստանը համարվում է ջրասակավ երկիր: Գետերի ջրային ռեսուրսը պակասում է նաև կլիմայի փոփոխության հետևանքով։ Տեղումների նվազումը, ջերմաստիճանի և գոլորշիացման աճը անդրադառնում են ձնածածկույթի գոյացման և գետային հոսքի ձևավորման վրա։ Հայաստանի գետերի խնդիրներից է նաև ջրի որակը։ Ո՞ր գետերի ջուրն ունի ամենավատ որակը։ Ինչո՞ւ։
-
Մինչև խաղաղության պայմանագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
«Մինչև խաղաղության պայմանագիր չստորագրվի, կայունություն չի լինի», հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում։ Խոսելով Հայաստանի հարաբերությունների մասին նա ասել է հետևյալը. «Անգամ ներկա ժամանակահատվածում՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հինգ տարի հետո, մեր և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր չկա։ Այո, հանգիստ է, կորուստներ չկան, ինչը մեծ առավելություն է ներկա իրավիճակում։ Սակայն մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիր, կայունություն չի լինի»։ Ըստ Ալիևի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուրջ 30 տարի հրադադար էր, սակայն այն պատերազմի ավարտ չէր նշանակում։ «Միայն տրանսֆորմացիա էր տեղի ունեցել, իսկ պատերազմն ավարտվում է միայն խաղաղության պայմանագրի կնքման պարագայում», – ասել է նա։ Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, […]
-
Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք հոբելյանական միջոցառմանը
Վարչապետ Նիկոլը Փաշինյանն այս տարի Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։ «Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին»,- հայտնում է Կրեմլը։ 2024թ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցել ավանդական շքերթին։ Փաշինյանը նշել էր, որ չի կարծում, թե ամեն տարի Հայաստանի ղեկավարը պետք է մասնակցի այդ միջոցառմանը։ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Հաղթանակի շքերթին վերջին անգամ մասնակցել է 2023 թվականի մայիսի 9-ին։
-
«Թղթով խաղաղություն կլինի՞»
Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Կողմերը համաձայնության են եկել նաև վերջին երկու կետերի՝ սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու ու միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ կանչելու շուրջ։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատրաստ են ադրբեջանական կողմի հետ սկսել խորհրդակցություններ՝ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ ՍիվիլՆեթը զրուցել է քաղաքացիների հետ՝ հասկանալու նրանց կարծիքը խաղաղության համաձայնագրի մասին։